Արցախ

Լեռնային Ղարաբաղում ամեն երրորդ մահվան պատճառը սովն ու թերսնումն է․ Սերգեյ Ղազարյան

3 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղում ամեն երրորդ մահվան պատճառը սովն ու թերսնումն է․ Սերգեյ Ղազարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Ouest-France օրաթերթին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցը․

Հարց.2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր ինչպիսի՞նն է իրավիճակն Արցախի Հանրապետությունում։

Պատասխան. Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը և հայերի դեմ ցեղասպանական քաղաքականությունը։ Սկզբում՝ 2022 թվականի հունվարի 9-ին, խաթարել է Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի, իսկ այնուհետև՝ մարտի կեսին՝ նաև գազի մատակարարումը։ Ավելի ուշ, ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ է տեղադրել։ Հունիսի 15-ից վերջնականապես լիովին արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տեղաշարժն այլևս արգելափակված է մարդկանց, սննդամթերքի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության այլ ապրանքների համար։

Հարց.Ինչպիսի՞ հետևանքներ է ունեցել շրջափակումը։

Պատասխան.Ընտանիքները բաժանված են միմյանցից, խաթարված է հիվանդանոցների բնականոն գործունեությունը: Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական աշխատանք կատարող անձինք չեն կարողանում հողատարածքները մշակել: Ավելին՝ նրանք ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչի նպատակն է խոչընդոտել ցանկացած տեսակի տնտեսական ակտիվություն Արցախում և էլ ավելի խորացնել սովը։ Սա հումանիտար աղետ է։

Մեր պաշարները սպառված են․ միայն մի քանի օրվա ալյուրի ու հացի պաշար ունենք։ Արցախում ամեն երրորդ մահվան պատճառը սովն ու թերսնումն է։ Պատկերացրեք՝ ինչ է տեղի ունենալու, եթե այս շրջափակմանը վերջ չդրվի։ Պետք է անհապաղ միջոցներ կիրառել, այլապես չափազանց ուշ է լինելու։

Հարց.Ըստ Ձեզ՝ սովը կանխամտածված կերպո՞վ է կազմակերպված։

Պատասխան.Այո, միջազգային առաջատար փորձագետներն իրավիճակը բնորոշում են որպես ցեղասպանություն։ Ադրբեջանը սովն օգտագործում է որպես հայերին ոչնչացնելու գործիք։

Հարց.Ինչպե՞ս կարելի է կանխել այս ցեղասպանությունը։

Պատասխան. Երկրների ղեկավարներն ու ՄԱԿ-ը պետք է քաղաքական կամք դրսևորեն։ Միջազգային հանրությունն ունի ցեղասպանությունները կանխելու պարտավորություն և կարողություն։ Միջազգային համապատասխան կազմակերպությունները պատշաճ կերպով տեղեկացված են Արցախում տիրող իրավիճակի մասին։ Նրանք պետք է օբյեկտիվ գնահատական տան դրան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է համապատասխան բանաձև ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը։ Միջազգային կազմակերպությունները պետք է պատժամիջոցներ կիրառեն շրջափակման պատասխանատուների նկատմամբ և բոլոր հնարավոր ճանապարհներով մարդասիրական օգնություն ուղարկեն, այդ թվում՝ օդային ճանապարհով։

Մենք դիմում ենք ազատ ու առաջադեմ աշխարհին՝ պաշտպանելու մարդու ու ժողովուրդների իրավունքները։ Եկեք ժամանակ չվատնենք, քանզի , ի վերջո, խոսքը ցեղասպանության կանխարգելման մասին է։

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում