ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Ստեփան Գրգեաշարեանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի փոխատենապետ Ստեփան Գրգեաշարեանին (Ավստրալիա):

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Նախագահը շնորհավորել է հյուրին բարձր պարգև ստանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել հայապահպանության գործում ներդրած ավանդի և երկարամյա գործունեության համար:

«Դուք եզակի մարդկանցից եք, ով իր ամբողջ գիտակից կյանքը նվիրել է հայրենանվեր աշխատանքի և շատ կարևոր է նաև, որ այն միջավայրում՝ Ավստրալիայում, որտեղ Դուք ապրում և աշխատում եք, նույնպես բարձր գնահատանքի եք արժանացել: Այսօր ես շատ ուրախ եմ, որ կարող եմ Հայաստանի իշխանությունների, Հայաստանի ժողովրդի և իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեզ բազմամյա աշխատանքի համար»,- նշել է նախագահը:

Ստեփան Գրգեաշարեանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և պարգևատրման կապակցությամբ և շեշտել, որ մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ է շարունակելու իր գործունեությունը:

Հայերեն Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ