Podcast-Հարց բժշկին. պետք չէ ինքնուրույն լրացնել վիտամինների դեֆիցիտը, օրգանիզմում դրանց ավելցուկը կհանգեցնի լուրջ հիվանդությունների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաղտնիք չէ, որ արյունն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչներից է, և արյան բաղադրության որևէ փոփոխություն կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:

Սակավարյունության և արյան բաղադրության մեջ վիտամինների դերի, դրանց դեֆիցիտի և ավելցուկի հետևանքների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում մանրամասնում է Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան Ներսես Ղահրամանյանը:

Մասնագետն ընդգծեց, որ արյան արտադրության համար կարևոր դեր ունեցող վիտամինները և միկրոէլեմենտները շատ են, բայց կան վիտամիններ, որոնց դեֆիցիտը կամ ավելցուկն առավել հաճախ են առաջացնում խնդիրներ:

«Ամենահաճախակի խնդիրները՝ անեմիան կամ սակավարյունությունն առաջանում են երկաթից, որը միկրոէլեմենտ է, վիտամին B9-ից (ֆոլաթթու) և B12-ից: Բայց պետք է նշեմ, որ կան այլ վիտամիններ, որոնք նույնպես կարող են սակավարյունության պատճառ հանդիսանալ, որոնք շատ ավելի հազվադեպ են հանդիպում»,- ասաց նա:

Բժիշկ-արյունաբանը նշեց, որ այսօր բնակչության գրեթե երեսուն տոկոսն ունի երկաթի պակաս:

Անդրադառնալով այն հարցին, որ վերջին շրջանում շատ են քաղաքացիները ինքնուրույն տարբեր վիտամիններ ընդունում՝ մի շարք խնդիրներ կապելով օրգանիզմում և արյան մեջ դրանց պակասի հետ, մասնագետը նշեց, որ ինքնուրույն փորձել վիտամինների բացը լրացնել՝ սխալ մոտեցում է:

«Վիտամիններից որոշները ջրի մեջ լուծվում են և ավելցուկը մեզի հետ օրգանիզմից դուրս է գալիս, բայց շատ այլ վիտամինների և միկրոէլեմենտների ավելցուկը վնասակար է օրգանիզմին՝ օրինակ՝ նույն երկաթը, եթե այն օրգանիզմում ավելի է կուտակվում, շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ: Օրինակ՝ կարող է զարգանալ լյարդի և թոքերի անբավարարություն, այսինքն՝ ցանկացած օրգանում ավելորդ երկաթը խնդիր է և առաջացնում է լուրջ հիվանդություններ: Այնպես որ, այդ սովորական և անվնաս թվացող վիտամինները կամ երկաթի պրեպարատները չպետք է օգտագործվեն առանց ախտորոշման և մասնագետի հետ խորհրդակցության»,- ասաց Ներսես Ղահրամանյանը:

Արդյո՞ք հնարավոր է վիտամինների պակասը լրացնել սննդի միջոցով՝ մասնագետը նշեց՝ եթե արդեն կա խորացված լուրջ խնդիր, դա հնարավոր չէ միայն սննդի միջոցով լրացնել, բայց կարելի է տարբեր վիտամիններ պարունակող սննդակարգ ունենալով, կանխել մի շարք վիտամինների պակասը և դրանցից առաջացող մի շարք խնդիրներ:

Արյան լեյկոցիտների և թրոմբոցիտների պակասը ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: Ի՞նչ է անեմիան և ինչպե՞ս է դրսևորվում, որ տարիքային խմբի մոտ է ավելի հաճախ հանդիպում, բուժելի՞ է, թե՞ ոչ և ինչի՞ հետևանքով է առաջանում այն:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում