«Նոր գիրք»-33/23. Քեշիշյան, Տվեն, Ալ-Քասիմի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Գրիգոր Քեշիշյան, «Հանդիպում անցյալի հետ»

Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը: Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը:

Մանկապատանեկան գրականություն

Մարկ Տվեն, Թոմ Սոյերի արկածները

Արկածախնդիր Թոմ Սոյերն անընդհատ անախորժություններ է ստեղծում։ Փախչում է դասերից, գնում ընկերների հետ խաղալու և գանձեր որոնելու։ Մի օր, երբ Թոմը ականատես է լինում սպանության, նրա համար լուրջ խնդիրներ են ստեղծվում։ Մի՞թե հանցանքի համար անմեղ մարդ է պատասխան տալու։ Թոմին ու ընկերներին կհաջողվի՞ արդյոք խույս տալ իրական մարդասպանից։ Վերապատումը` Սևիոր Պիրոտայի: Թարգմանությունը` Ռուզաննա Սուքիասյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն

Դոկտոր Սուլթան Բին Մուհամմադ Ալ- Քասիմի, «Կյանքիս վաղ տարիները»

Գիրքը պատմում է մի երիտասարդի մասին, որը մեծացել է հայրենասիրությամբ ու սնվել միասնական ազգային սկզբունքներով, նույնիսկ եթե հայրենակիցների միջև տարաձայնություններ են ծագել: Այդ սկզբունքները ձևավորվել են ժողովրդի հոգում, և նա, հավատարիմ այդ սկզբունքներին, բարդ ու դժվարին ժամանակում ստանձնում է իր ժողովրդի նավը վարելու խիստ պատասխանատու գործը: Թարգմանությունն արաբերենից՝ Ալինա Հովհաննիսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում