Պաշտոնական

Փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել է ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել է ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը։

Հանձնաժողովի նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության գիտության, մշակույթի և սպորտի, Ներքին գործերի նախարարությունների և այլ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ընթացիկ վիճակը, պատահարների վիճակագրությունը, դրանց առաջացման հիմնական պատճառները և պատահարների կանխարգելմանն ուղղված միջոցառումները։

Քննարկման ավարտին փոխվարչապետը ընդգծել է հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը և նշել, որ հանդիպումները պետք է կրեն պարբերական բնույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում