Հասարակական

ՊՆ-ն հերքում է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային հարվածների մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքում է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային հարվածների մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե սեպտեմբերի 2-ին Ադրբեջանն ականանետ է կիրառել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

«Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր ժամը 12:00-ի սահմաններում Սոթքի հատվածում հայկական դիրքերը ենթարկվել են ականանետային հարվածների, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։

Սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից Ադրբեջանն ինտենսիվ կրակել էր Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենքեր, ականանետ, ԱԹՍ։ Ավելի ուշ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակել նաև Գեղարքունիքի մարզի Նորաբակ բնակավայրի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում