Արցախ

Արցախի Հանրապետության օրվա առթիվ Ստեփանակերտում Հանրապետական աղոթք է կատարվել

1 րոպեի ընթերցում

Արցախի Հանրապետության օրվա առթիվ Ստեփանակերտում Հանրապետական աղոթք է կատարվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հանդիսապետությամբ միասնական աղոթք է հղվել առ Աստված` Արցախի Հանրապետության պետականությունն անսասան պահելու եւ աստվածային օրհնությունը ստանալու դժվարին իրավիճակի հաղթահարման համար։

Հանրապետական աղոթքին Ներկա են գտնվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արայիկ Հարությունյանը, երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք։

Այնուհետեւ միջոցառման մասնակիցներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։

Կատարվել է նաեւ հոգեհանգստյան կարգ:

374249512_758502856286147_1406632045636554223_n.jpg (1.84 MB)

374276037_758502979619468_5847499894123091524_n.jpg (1.79 MB)

369729468_758502919619474_263320381532453904_n.jpg (2.24 MB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում