Պաշտոնական

Նախագահական նստավայրում կայացել է ընդունելություն Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Նախագահական նստավայրում կայացել է ընդունելություն Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է ընդունելություն Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Միջոցառման ընթացքում ընդունելության մասնակիցները դիտել են նախագահի նստավայրում կազմակերպված հայկական արժույթների պատմությանը նվիրված ցուցադրությունը և ծանոթացել հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը հայկական դրամի անցած պատմական ճանապարհին:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել տոնական միջոցառմանը և իր խոսքում անդրադարձել ազգային արժույթի ստեղծման ու ներդրման պատմական դրվագներին:

Նախագահը նաև իր շնորհակալական խոսքն է հղել Կենտրոնական բանկի ներկա ու նախկին ղեկավարությանն ու աշխատակիցներին պրոֆեսիոնալ ու նվիրված գործունեության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում