ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել․ ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարության այն պնդմանը, թե հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Պատասխանելով մի շարք լրատվամիջոցների հարցին՝ ԱԳ մամուլի քարտուղարը նշել է, որ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարց ու պատասխանը ամբողջությամբ․

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումները։

Պատասխան. Ցանկանում ենք ընդգծել, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Ավելին, Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականի վերաբերյալ՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբական պարտադիրուժ ունեցող որոշումների։

Հատկանշական է նաև, որ հուլիսի 15-ի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին խորհրդի նախագահի խոսնակիկողմից արված հայտարարություններում ևս չի մատնանշվում այդպիսի «պայմանավորվածություն». ադրբեջանական կողմը, ձևավորած գործելաոճին համապատասխան, փորձում է շահարկել թեմային զանազան անդրադարձերը և դրանք ներկայացնել որպես պայմանավորվածություն։ Միջազգային գործընկերներն իրենց հայտարարություններում շարունակաբար և աներկբայորեն շեշտադրում են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման կարևորությունը, և այն, որ այլ ճանապարհների վկայակոչումը չի կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացման Ադրբեջանի պարտավորությանը։

Եվս մեկ անգամ հաստատակամորեն ընդգծում ենք, որ ՀՀ համար օրակարգում է միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապն ապահովող ուղու՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, և ՀՀ-ն չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում:

Հայերեն Русский

Կատարը և գործընկերները աշխատում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսման ուղղությամբ

Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Al-Futtaim Group-ի ներկայացուցիչների հետ

Լավրովը Մոսկվայում ընդունել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Գևորգ Պապոյանը Bluemart հիպերմարկետների և սուպերմարկետների ցանցի ղեկավարության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման համար ԱՄՆ-ն պետք է վերադառնա փոխըմբռնման հուշագրին. Արաղչի

Երևանում համերգով հանդես կգա ENIGMA լեգենդար նախագծի ձայնը՝ Էնդրյու Դոնալդսը

Հայաստանի և Ուզբեկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություն է անցկացվել

ՌԴ ԱԳՆ-ն «կոշտ և ցավոտ» պատասխան է խոստացել Հունգարիայից ռուս դիվանագետների արտաքսման համար