Սերգեյ Ղազարյանը Փարիզի քաղաքապետին ներկայացրել է Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի և նրա գլխավորած պատվիրակության հետ, ովքեր Հայաստան են ժամանել՝ Ֆրանսիայից Արցախ ուղարկվող հումանիտար բեռն ուղեկցելու և տեղում իրավիճակը գնահատելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի մի շարք շրջանների ղեկավարներ ու քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում Սերգեյ Ղազարյանն ի դեմս Ան Իդալգոյի իր խորին երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին` շուրջ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիներին աջակցելու ուղղությամբ գործուն քայլերի և Ադրբեջանի անօրինական գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին ամենատարբեր մակարդակներով հետևողականորեն բարձրաձայնելու համար։ «Հատկանշական է, որ տարբեր, երբեմն հակադիր քաղաքական հայացնքներ ունեցող ֆրանսիացի քաղաքական գործիչներ միասնական դիրքորոշում են որդեգրել Արցախի ժողովրդին աջակցելու հարցի շուրջ»,- ընդգծել է նախարար Ղազարյանը:

Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում տարբեր բնագավառներում առաջացած աղետալի իրավիճակը և դրա հանգուցալուծմանն ուղղված աշխատանքները։

Սերգեյ Ղազարյանը կարևորել է Ադրբեջանի ցեղասպան գործողություններին միջազգային հանրության կողմից հստակ քաղաքական ու իրավական գնահատական տալը և համապատասխան գործիքակազմի կիրառումը, այդ թվում՝ անհատական պատժամիջոցների ձևով, ինչը հնարավորություն կտա կանխելու Արցախում վերահաս ողբերգական զարգացումները:

Կողմերը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Հայերեն English Français Русский

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ