Արցախ

Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար․ Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար․ Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲՎԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել։

«Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ,

Հարգարժա´ն ուսուցիչներ, կրթության և գիտության նվիրյալներ

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Այս ծանր օրերին Արցախի կրթօջախներում նորից հնչում են առաջին զանգի ղողանջները:

3-րդ ուսումնական տարին է, ինչ Գիտելիքի ու դպրության տոնն Արցախում դիմավորում ենք բազում մարտահրավերներով:

Հանուն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես, սովորելու իրավունքի՝ պայքարի առաջին դիրքերում եք դուք:

Արցախի ժողովրդի յուրաքանչյուր մասնիկ՝ դպրոցականից մինչև վաստակավոր ուսուցիչ ու դասախոս, լծված են պայքարի՝ ազատ ու անկախ հայրենիք ունենալու իրավունքի համար:

Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, կյանքի դաս, գաղափարի դաս, թե ինչպես պետք է ապրել արժանապատիվ, թե ինչպես պետք է հանուն գաղափարի չկքել կենցաղային խնդիրների առջև:

Արցախի շրջափակման այս պայմաններում հորդորս է ՝որդեգրել պատասխանատու կեցվածք, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Արցախի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի:

Մեր պայքարով ուսուցանում և սերտում ենք մեսրոպատառ առաջին նախադասության պատգամը՝ «...Ի միտ առնուլ զարդարութիւն ճշմարիտ, ուղղել զիրաւունս»»,- ասված է ուղերձում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում