ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,

Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Կրթությունն ու գիտելիքն այն մնայուն արժեքներն ու հենասյուներն են, որոնք երաշխավորում են ազատ ու ստեղծագործ մարդու, քաղաքացու ձևավորումը, որոնց վրա էլ կերտվում են անկախ, հզոր ու կայացած պետականությունները, որովհետև հենց ազատ մտածող, արարող մարդն է հասարակության ու պետության ամրության հիմքը:

Այսօր հազարավոր երեխաներ առաջին անգամ ոտք են դնում մանկապարտեզ ու դպրոց՝ սկսելով իրենց երկարատև ու հետաքրքիր ուղին գիտելիքների աշխարհում և այդ ճանապարհին բոլորիս՝ պետական պաշտոնյաների, մանկավարժների, ծնողների պարտքն ու պատասխանատվությունն է ապահովել մեր երեխաների համար սովորելու, ուսումնառության, գիտելիքներ ու մասնագիտություններ ձեռք բերելու անխափան երթը:

Սիրելի սովորողներ,

Սովորելով, կրթվելով ու գիտելիքներ ձեռք բերելով դուք կերտում եք ինչպես ձեր՝ որպես անհատի, այնպես էլ մեր երկրի ապագան, որովհետև այսօրվա ձեր գիտելիքն է մեր պետության զարգացման, հզորացման կարևոր գրավականներից մեկը: Միայն գիտելիքի միջոցով մենք կարող ենք հաղթահարել դժվարություններն ու տոնել հաջողություններ:

Սիրելի, մանկավարժներ, ծնողներ ու սովորողներ,

Կրկին շնորհավորում եմ Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, շարունակական ձեռքբերումներ, ընտանեկան երջանկություն և հաջողություններ»,- ասված է ուղերձում։

Հայերեն Русский

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների զեկույցին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով