Պաշտոնական

Վարչապետը հյուրընկալել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հյուրընկալել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հյուրընկալել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայացնում են Երևանի և մարզերի դպրոցները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վարչապետը ողջունել է աշակերտներին և «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու նրանց նախաձեռնությունը, պատասխանել բազմաթիվ հարցերի: Դրանք վերաբերել են Կառավարության գործունեությանը, տարբեր ոլորտներում ծրագրերին, այդ թվում՝ առողջապահության, ճանապարհաշինության, դպրոցների և մանկապարտեզների կառուցման, տրանսպորտի ոլորտում բարեփոխումներին, ինչպես նաև անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական:

Աշակերտները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր հանդիպման, հարցերին մանրամասն պատասխանելու և ջերմ ընդունելության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում