Հասարակական

Դպրոցն ավարտած շրջանավարտը պետք է լինի հոգեբանորեն և ֆիզիկապես ամուր․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Դպրոցն ավարտած շրջանավարտը պետք է լինի հոգեբանորեն և ֆիզիկապես ամուր․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում հանրակրթության նոր չափորոշչի մեջ հստակ ձևակերպվի հոգեբանական և ֆիզիկակական պատրաստության վերաբերյալ խնդիրները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Տարբեր իրադարձությունների հետ կապված եկանք և հանգեցինք հետևյալ հարցին, իսկ արդյոք մեր կրթության չափորոշիչը առաջադրում է խնդիր, որ դպրոցը ավարտած շրջանավարտը պետք է լինի հոգեբանորեն և ֆիզիկապես ամուր։

Նախորդ օրերին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ այս քննարկումը ունեցել ենք, և ես նայել եմ այն, ինչը մենք այդ առումով ունենք նոր չափորոշչի մեջ։

Պետք է անկեղծ ասեմ, որ մեր խնդիրներն այդ նոր չափորոշչի մեջ շատ հստակ չեն ձևակերպված։ Այդ մասով էլ որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Մեր չափորոշիչը պետք է հստակ սահմանի, և կառավարությունը խնդիր առաջադրի, որ մեր դպրոցների շրջանավարտները ունենան բավարար հոգեբանական պատրաստություն կյանքի ամենատարբեր փորձությունները հաղթահարելու համար, որոնք անկախատեսելի են, և մենք պետք է ֆիզիկական պատրաստության կոնկրետ չափորոշիչ ունենանք»,- ընդգծեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում