Արցախ

Ադրբեջանը արգելափակել է դեպի Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մուտքը

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը արգելափակել է դեպի Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մուտքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը արգելափակել է դեպի Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար:

Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն նշել է, որ արգելվել է ֆրանսիական օգնության անցկացումը Լաչինի միջանցքով։ Նա դատապարտել է Ադրբեջանի այս քայլը և միջազգային հանրությանը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացումը կանգնեցնելու համար։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուսով է, որ հումանիտար բեռներով բեռնված 10 մեքենաները կկարողանան անցնել Լաչինի միջանցքը և մեղմացնել Արցախի ժողովրդի զրկանքները, իսկ այս դեպքը նախադեպ կդառնա այլ երկրների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար:

Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում