Քաղաքականություն

Հրատապ օգնություն Լեռնային Ղարաբաղին․ Փարիզի քաղաքապետն անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

2 րոպեի ընթերցում

Հրատապ օգնություն Լեռնային Ղարաբաղին․ Փարիզի քաղաքապետն անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ նշելով, որ այդ իրավիճակում հրատապ օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին։

«Հայաստանում ենք Փարիզի և այլ համայնքների կողմից ընտրված պաշտոնատար անձանց հետ։ Արցախի 120 հազար բնակչությունը՝ ներառյալ 30 հազար երեխաներ, 9 ամիս մեկուսացված են, սովի են մատնված ու զրկված են ամեն ինչից։ Այս հումանիտար աղետի հետ կապված՝ մենք նրանց հրատապ օգնություն ենք ցուցաբերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Իդալգոն։

Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Ֆրանսիայի մայրաքաղաքի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների հատկացրած հումանիտար օգնությամբ բեռնված 10 բեռնատարների շարասյունը, որն օգոստոսի 30-ին Երևանից ուղևորվել է դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում