Արցախ

Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 29-ից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը

1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 29-ից  ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում՝ օգոստոսի 29-ից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Լեռնային Ղարաբաղի «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ից նշելով, որ այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց:

«Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում