Հասարակական

Հայաստանի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Սուրեն Պապիկյանի «Ֆեյսբուք»-յան գրառումից:

«Շնորհավորել եմ գնդապետ Սթիլին` Հայաստանում առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն»,- գրել է նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում