Քաղաքականություն

Հայկ Մարությանը բացառում է ՔՊ-ի և նախկին իշխանությունների հետ համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը բացառում է ՔՊ-ի և նախկին իշխանությունների հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջնորդությամբ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, չի համագործակցելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նախկին իշխանությունների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆակտոր»-ին տված հարցազրույցում ասել է Հայկ Մարությանը։

«Ակնկալում ենք, որ մեր քաղաքական ուժը 50+1 տոկոս ձայն է հավաքելու ու միանգամից կազմելու է քաղաքային իշխանություն, իսկ եթե ոչ, ապա մեր դիրքորոշումը հետևյալն է՝ չենք համագործակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նախկին իշխանությունների հետ։ Մնացած տարբերակները քննարկելի են»,- ասաց Մարությանը։

2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել են 13 կուսակցություն և 1 դաշինք։

Ընտրություններին մասնակացում են «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաև քվեարկության օրը, քարոզչությունն արգելվում է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում