Հասարակական

ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպաները Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ քննարկել են զինված ուժերի բարեփոխմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպաները Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ քննարկել են զինված ուժերի բարեփոխմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը օգոստոսի 27-31-ը Հայաստանի Հանրապետությունում է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, պատվիրակությունը գլխավորում է քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան:

Պատվիրակությունը կազմված է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներից:

Այցի շրջանակում օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ավելի ուշ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ ՊՔ և ՄՀ վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, ինչպես նաև այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի պաշտպանական քաղաքականությանը, զինված ուժերի բարեփոխմանը, ռազմական կրթությանը և ռազմական գիտությանն առնչվող հարցերի շրջանակ:

Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում