Արցախ

Ադրբեջանական կողմը ևս մեկ ուսանողի հարցաքննում է Լաչինի միջանցքի անցակետում. Տիգրան Պետրոսյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական կողմը ևս մեկ ուսանողի հարցաքննում է Լաչինի միջանցքի անցակետում. Տիգրան Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողներից մեկին, մեկ այլ ուսանողի հարցաքննում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտնել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

«Մոտ մեկ ժամ առաջ անցակետից 22-ամյա ուսանողի են ադրբեջանցիները ռուսներից տարել։ Եվ այս պահին մեկին տարել են, մյուսին հարցաքննում են»,- ասել է Պետրոսյանը։

Տիգրան Պետրոսյանը կոչ է անում ժամը 17։00-ին հավաքվել Ստեփանակերտի հրապարակում։

«Լռելու ժամանակը չէ։ Եթե լռենք՝ գալու են բոլորիս տանեն։ Զինվորին ամբողջ աշխարհում չեն դատում, բայց Ադրբեջանի ներկայիս իշխանությունը թքած ունի նման բաների վրա։ Կարծում եմ՝ տղամարդկանցով պետք է հավաքվենք և որոշում կայանցենք, այսպես արդեն շարունակվել չի կարող»,- ասել է Պետրոսյանը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում