Հասարակական

Ֆանտան գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

1 րոպեի ընթերցում

Ֆանտան գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 26-ին, ժամը 21:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի Ոպանյան փողոցի տներից մեկի բակում այրվում են խոտի հակեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոպանյան փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։45-ին, մարվել՝ օգոստոսի 27-ին, ժամը 01։06-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Ֆանտան գյուղի 6 բնակիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում