Արցախ

Պետք է դիմել ՌԴ-ին ու մյուս դերակատարներին՝ Ադրբեջանի հետ հանդիպման առաջարկով․ Արցախի պետնախարար

1 րոպեի ընթերցում

Պետք է դիմել ՌԴ-ին ու մյուս դերակատարներին՝ Ադրբեջանի հետ հանդիպման առաջարկով․ Արցախի պետնախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կարևորել է Ադրբեջանի հետ հանդիպումը՝ երրորդ կողմի մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Գուրգեն Ներսիսյանն այս մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած տեսաուղերձում։

«Կարծում եմ, որ պետք է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, իրավիճակով հետաքրքրվող բոլոր դերակատարներին՝ ստեղծված իրավիճակի, անվտանգային խնդիրների, Արցախում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի շուրջ Ադրբեջանի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկ պահանջով», - ասել է Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ որևէ մեկը չի կարող երաշխավորել Արցախի քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը Ադրբեջանի տարածքում, հետևապես այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայրում կամ ցանկացած այլ անվտանգ վայրում՝ երրորդ կողմի ներկայությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում