Մշտապես ժամանակ հատկացրեք նոր գիտելիքին. ՀՀ ԱԺ նախագահը՝ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, հանդիպման ընթացքում նա խոսել է քաղաքական գործիչների պատասխանատվությունից, քաղաքական գործիչ դառնալու ճանապարհին հանդիպող խոչընդոտներից եւ այն դասերից, որոնք պետք է քաղել այդ դժվարին ուղին անցնելիս:

«Ձեռքբերումներ ունենալու համար լինել նպատակասլաց, զինվել գիտելիքներով, չկոտրվել ձախողումներից եւ տիրապետել խոսքի արվեստին»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:

Պատասխանելով պատանիների հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է ելույթների տեսակներին եւ դպրոցական գիտելիքների այն անհրաժեշտ պաշարին, որը հետագայում զարգացնելու դեպքում քաղաքական գործիչը կարող է լավ հռետոր դառնալ եւ ազդեցիկ ելույթներ ունենալ: Ալեն Սիմոնյանն աշակերտներին խորհուրդ է տվել ելույթ գրելիս հիմնական ասելիքը թողնել վերջում, որովհետեւ մարդիկ ավելի տպավորվում են կարեւոր միտքը վերջում լսելիս: Նա առաջարկել է հեռու մնալ մեջբերումներից եւ ունենալ սեփական մոտեցում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ: Խորհրդարանի ղեկավարը հավելել է՝ ասելիքը տեղ հասցնելու ճանապարհին ամենակարեւորը մարդկանց աչքերին նայելն է՝ հասկանալու համար՝ արդյո՞ք ամբողջապես ընկալվեց ասվածը, թե՝ ոչ:

Աշակերտները բազում հարցեր են ուղղել համայնքային խնդիրների, օրենսդրական նախաձեռնությունների եւ ԱԺ նախագահի լիազորությունների մասին: Հարցեր են հնչել նաեւ պատանդի կարգավիճակում գտնվող ԼՂ-ի 120.000 հայերի ճակատագրի, կնքման դեպքում խաղաղության պայմանագրից սպասելիքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում մեր երկրի դիրքերի ամրապնդման ուղիների, տնտեսական բլոկում իրականացվող հեռանկարային քայլերին:

Հայերեն فارسی

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին