Արցախ

Արցախում հաշվառված հղիներին կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն

1 րոպեի ընթերցում

Արցախում հաշվառված հղիներին կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առողջապահության ու Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունների համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից (առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00) կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն՝ հանրապետությունում հաշվառված հղիներին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Նշված օգնությունը ստանալու համար խնդրում ենք անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին դեռևս չի հասցվել նշված օգնությունը: Առաջկա օրերին կկազմակերպվի գործընթացը և շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկայացել է ենք փաթեթներում ներառված ապրանքների և հիգիենայի պարագաների ցանկը, որը ներառում է ձեթ, շաքարավազ, բրինձ, հնդկաձավար, ոսպ, հաճար, մակարոնեղեն, սպագետի, թեյ, շոգեխաշած տավարի միս, անձեռոցիկ, ատամի մածուկ և օճառ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում