Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մարտահրավերները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանի նորամուտը Հայաստան՝ մաղթելով արգասաբեր գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների ակտիվ փոխգործակցությունը: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ ամսին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցին՝ այն գնահատելով արդյունավետ եւ կարեւոր:

Խոսելով օրենսդիրների միջեւ փոխգործակցությունից՝ անհրաժեշտ է համարվել ամրապնդել խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միջազգային հարթակներում, մասնավորապես, միմյանց համար զգայուն հարցերում: Հանդիպմանը կարեւորվել է Լեհաստանի հայ համայնքի դերն ու նշանակությունը:

Քննարկվել են տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության բազմաթիվ մարտահրավերները, Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին եւ զինուժի կողմից շարունակական ռազմական սադրանքներին: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն անչափ կարեւորել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումն անվտանգության եւ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում