Արարատ Միրզոյանն անդրադարձել է լուրերին, թե ԱՄՆ-ն խոչընդոտում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ հարցով բանաձևի ընդունմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է մամուլում տարածված լուրերին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները խոչընդոտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի թեմայով քննարկման արդյունքներով բանաձևի ընդունմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը թեմային անդրադարձել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Պետք է ասեմ, որ Հայաստանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստը հրապարակային էր, և ոչ միայն հայ ժողովուրդը, այլ նաև բոլորն աշխարհում հնարավորություն ունեին լսել նիստի մասնակից երկրների դիրքորոշումները, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Այն իրավիճակում, երբ աշխարհը տեսնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները որևէ կերպ պատրաստվում են կամ կցանկանան մաս կազմել ու նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը։ Դժվար պատկերացնելի կլինի իմ համար։ Ես կարծում եմ և հույս ունեմ, որ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը Լեռնային Ղարաբաղում և նաև գիտակցում են, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հնարավոր բանաձևը կգա հանգուցալուծելու այս իրավիճակը և կողմերին կվերադարձնի բանակցությունների օրակարգին»,- ասաց Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կմեկնաբանի մամուլում տարածված լուրերը, թե Միացյալ Նահանգները խոչընդոտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ընդունմանը։

Հայերեն English فارسی Français Русский Türkçe

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել