Արցախ

Դավիթ Իշխանյանն ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին

1 րոպեի ընթերցում

Դավիթ Իշխանյանն ընդունել է  ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 21-ին ընդունել է ԼՂՀ ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։

Ալեքսանդր Բորդովը ներկայացրել է Արցախում ռուսական համայնքի գործունեությունը, համայնքային կյանքին առնչվող խնդիրները, իրականացվող միջոցառումները:

Այնուհետև կողմերը քննարկել են ռուսական համայնքի և օրենսդիր մարմնի կապի ու համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում