Արցախ

Մարտակերտի կորած բնակիչը հայտնաբերվել է

1 րոպեի ընթերցում

Մարտակերտի կորած բնակիչը հայտնաբերվել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Մարտակերտ քաղաքի բնակիչը, որի անհետ կորելու մասին նախօրեին հայտնել էր Արցախի ոստիկանությունը, հայտնաբերվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը։

«Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Ն.Մ.-ի անհետ կորելու մասին: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 22-ին ժամը 08:30-ի սահմաններում վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում