Ստեփանակերտը հերքում է Շուշիի շրջանում դիրքային բարելավման փորձի մասին Բաքվի մեղադրանքները

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե պաշտպանության բանակի ստորաբաժանումները Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով առաջխաղացում իրականացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Ակնհայտ է, որ պարբերաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները և տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ զորակազմի գործունեության վերաբերյալ ամենօրյա տեղեկագրում հայտնել է, որ խաղաղապահների կողմից Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Թեև ռուսական կողմը չի նշել, թե որ կողմն է խախտել հրադադարը, Ադրբեջանի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հենց Ադրբեջանն է հրադադարը խախտող կողմը։

Հայերեն فارسی

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ