Արցախ

Մարտակերտի 35-ամյա բնակիչը տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել. Արցախի ՆԳՆ ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

Մարտակերտի 35-ամյա բնակիչը տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել. Արցախի ՆԳՆ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրությունից, շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին, կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ ու մինչ օրս վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվում։

Նրա հասակը 150-ից 155 սմ է, հագին եղել է կապույտ վերնաշապիկ, սև ջինսե տաբատ և կապույտ-սպիտակ երանգներով սպորտային կոշիկ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում