«Նոր գիրք»-31/23. Մուրացան, Պիրանդելլո, Յալոմ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Մուրացան, «Հասարակաց որդեգիրը», «Անդրեաս երեց» և «Խորհրդավոր միանձնուհի»

«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս են տեսնում Մուրացանի «Հասարակաց որդեգիրը», «Անդրեաս երեց» և «Խորհրդավոր միանձնուհի» վեպերը: «Անդրեաս երեց» վեպում ներկայացվում է 17-րդ դարի Հայաստանը՝ պարսկական տիրապետության ժամանակաշրջանում: Գլխավոր հերոսը՝ Անդրեաս երեցը, նահատակվում է հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու:

«Խորհրդավոր միանձնուհի» վեպը ռոմանտիկական իդեալներով տարված միանձնուհու պատմությունն է, ով ձգտում է սոցիալական բարեփոխման ուտոպիստական իր գաղափարներով փոխել ու զարգացնել իր ազգը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Թարգմանական գրականություն

Լուիջի Պիրանդելլո, Նովելներ

Գրքում տեղ են գտել իտալացի մեծանուն նովելիստ և դրամատուրգ Լուիջի Պիրանդելլոյի «Մեկ տարվա նովելներ» ժողովածուից չորսը՝ «Սև շալը», «Մատուռը», «Առաջին գիշերը» և «Ծուխը»: Նովելի մեծ վարպետն իրեն բնորոշ հարուստ՝ հումորով, սարկազմով ու ողբերգականությամբ համեմված, անկրկնելի գրական ոճով պատմում է, թե ինչ ավարտ ունեցավ պատվազրկված ու հուսահատ կնոջ հարկադրված ամուսնությունը գռեհիկ գեղջուկի հետ, թե ինչ եղավ Սպատոլինո անունով վարպետի հետ գյուղի նոտարից ստացված մատուռի շինարարության պատվերն ավարտելուց հետո, թե ինչպես անցավ սիրած տղային կորցրած երիտասարդ կնոջ և տարիքն առած այրի տղամարդու ամուսնական առաջին գիշերը, և, վերջապես, թե ինչ էր նախապատրաստել ճակատագիրը ծծմբահանքի՝ դավադրության արդյունքում սնանկացած սեփականատեր դոն Մատտիայի համար, որն իր վերջին խնայողություններով մի հողակտոր էր ձեռք բերել և ցանկանում էր ծծմբահանքերի թունավոր փոշուց փրկել վերջին կանաչ բլուրը: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն

Իրվին Դ. Յալոմ, «Հոգեթերապիայի պարգևը»

Հայտնի հոգեբույժ Իրվին Դ. Յալոմը ներկայացնում է իր խոր պատկերացումներն ու փորձառությունը՝ կարեկից և անգնահատելի ուղեցույց առաջարկելով թերապևտներին և նրանց պացիենտներին: Յալոմը շեշտում է թերապիայի մարդասիրական մոտեցման կարևորությունն՝ ընդգծելով ապրումակցման, սրտացավության անհրաժեշտությունը: Նա խրախուսում է թերապևտներին դուրս գալ կոշտ շրջանակներից, հատուկ ոճ մշակել՝ շեշտելով իրավիճակի մեջ իրոք ներգրավված լինելու ուժը: Յալոմի գիրք- նամակը ոչ միայն թերապևտներին է ուղղված, այլև նրանց պացիենտներին, լույս է սփռում վախերի, խոցելիության և պայքարի վրա, որոնց հաճախ բախվում են այցելուները: Նա պացիենտներին առաջարկում է ակտիվորեն մասնակցել թերապիային՝ խթանելով համագործակցության և փոխադարձ աճի մթնոլորտը:

«Հոգեթերապիայի պարգևը» հիշեցնում է, որ թերապիան արվեստի ձև է՝ անձնական աճի, ինքնաբացահայտման և բուժման հնարավորություն: Գիրքը մշտապես հիշեցնում է, որ թերապիան ավելին է, քան պարզապես բուժումը. դա մարդկանց կյանքը շտկելու նվեր է՝ իմաստալից փոփոխություններ իրականացնելու մեծ ներուժով: Թարգմանությունն անգլերենից՝ Էլլա Խաչատուրյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել