Արցախ

Արցախի շրջափակման ընթացքում սնունդ ու հիգիենայի պարագաներ է տրամադրվել ավելի քան 50 հազար մարդու

1 րոպեի ընթերցում

Արցախի շրջափակման ընթացքում սնունդ ու հիգիենայի պարագաներ է տրամադրվել ավելի քան 50 հազար մարդու

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի շրջափակման ընթացքում Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից սննդի ու հիգիենայի պարագաների տրամադրման տեսքով աջակցություն է ցուցաբերվել սոցիալական տարբեր խմբերի ավելի քան 50 հազար մարդու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Վերջին շաբաթների ընթացքում միայն Ստեփանակերտ քաղաքում աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 2.500 ընտանիքի, առաջիկա օրերին ավարտին կհասցվի ստացված դիմումներից մնացորդ 4.500-ի բավարարումը, մոտ 700 հղի կանանց կտրամադրվի սնունդ և հիգիենայի պարագաներ, իսկ 2023 թվականի օգոստոսի 23-ից կսկսվի նոր դիմումների ընդունման գործընթացը:

Շրջաններում փորձ է արվում գյուղական համայնքների բնակիչներին ալյուր տրամադրելով՝ հացի փռերի հնարավորությունն առավելապես ուղղել քաղաքային համայնքների բնակիչների կարիքների բավարարմանը»,- գրել է պետնախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում