Պաշտոնական

Վարչապետը Կապանում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը Կապանում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ վարչապետը սահմանապահ ուղեկալում ծանոթացել է ծառայողների համար ստեղծված պայմաններին:

Փաշինյանն օգոստոսի 17-ին Երևան-Կապան ավիաչվերթով այցելել էր Սյունիքի մարզ։

Սյունիքի մարզպետարանում վարչապետին ներկայացվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։ Վարչապետը Կապանում նաև ծանոթացել է բազմաբնակարան համալիրների ներդրումային ծրագրին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում