Արցախ

Արցախի ԱԺ նախագահը և պետնախարարը քննարկել են սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմման ուղղությամբ Կառավարության աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նախագահը և պետնախարարը քննարկել են սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմման ուղղությամբ Կառավարության աշխատանքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, պետնախարարը ներկայացրել է Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանք մեղմելու ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքները։

Նշվում է, որ քննարկվել են նաև պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր, զրուցակիցներն անդրադարձել են պետական պահուստային միջոցների և հնարավորությունների բավարարվածության աստիճանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում