Արցախ

Ադրբեջանն օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժն oգոստոսի 17- ին ժամը 17:00-ի սահմաններում Ասկերանի շրջանում խախտել է հրադադարն' օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ ակնհայտ է՝ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում