Հասարակական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի ՊՆ-ն փաստերով հերքում է Ադրբեջանի հերթական կեղծիքը

1 րոպեի ընթերցում

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի ՊՆ-ն փաստերով հերքում է Ադրբեջանի հերթական կեղծիքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որով հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծիքն այն մասին, թե հայ-ադրբեջանական սահմանի արևելյան գոտում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խումբ է ներթափանցել։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»:

Քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում