Արցախ

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատարի հետ

1 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատարի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է Արցախի Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից։

Խորհրդարանի ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՊԲ հրամանատարին հրավերն ընդունելու համար: Իր խոսքում ԱԺ նախագահը նշել է, որ օրենսդրական նախաձեռնություններից զատ, առաջին հերթին կարևորում է Արցախի անվտանգության և պաշտպանության համակարգը՝ ի դեմս Պաշտպանության բանակի, որ եղել և մնում է Արցախի ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը:

Կամո Վարդանյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին և մարտահրավերները միասին հաղթահարելու պատրաստակամություն հայտնել:

ՊԲ հրամանատարն անդրադարձել է ստեղծված իրավիճակում պաշտպանության բանակի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Վարդանյանը խոսել է նաև ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և նրանց լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվության մասին:

Հանդիպմանը ներկա է եղել Արցախի ԱԺ պաշտպանության, օրինապահպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում