Մի խումբ արցախցիներ ակցիա են իրականացնում ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում՝ փակելով մուտքերից մեկը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի մի խումբ քաղաքացիներ օգոստոսի 15-ի գիշերվանից խաղաղ ակցիա են իրականացնում Ստեփանակերտի օդանավակայանում, որտեղ ավտոմեքենայով փակել են ռուս խաղաղապահների տեղակայման վայրի մուտքը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը նշեց, որ իրենց պահանջը Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է և այդ նպատակով դեպի Հակարի նախատեսվող խաղաղ ավտոերթի անվտանգության ապահովումը:

«Մինչ այս էլ էինք մենք նամակով դիմել խաղաղապահներին: Մենք ոչ թե ասում ենք գնացեք դուք ապաշրջափակեք, այլ պահանջում ենք ապահովել մեր խաղաղ երթի անվտանգությունը դեպի Հակարիի կամուրջ և փորձենք միասնական այդ հարցը լուծել:Սակայն նամակին աբսուրդային պատասխան են տվել: Ի նշան բողոքի՝ ուղղակի գնացել և փակել ենք նրանց տեղակայման վայրի մուտքը մինչև մեզ լուրջ վերաբերվեն ու չփորձեն այնպես անել, որ մեր նպատակից հրաժարվենք»,-մանրամասնեց Օսիպյանը: Նա կոչ է արել արցախցիներին այսօր երեկոյան միանալ ակցիային:

ՌԴ խաղաղապահները ճանապարհը բացելու փորձ են ձեռնարկել, սակայն այն շարունակում է փակ մնալ։

Վան Նովիկով

Հայերեն العربية English Español Français Русский

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ