Արցախ

Արցախում 12-ամսյա գնաճը կազմել է ավելի քան 20 տոկոս

2 րոպեի ընթերցում

Արցախում 12-ամսյա գնաճը կազմել է ավելի քան 20 տոկոս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը /2023 թվականի հուլիսը 2022 թվականի հուլիսի նկատմամբ/ կազմել է 20,8 տոկոս, իսկ ընթացիկ տարվա հունիս ամսվա նկատմամբ հուլիսին գրանցվել է 9,8 տոկոս գնաճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ Արցախի դիտարկվող բոլոր քաղաքներում 2023 թվականի հուլիսին նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 7,6-10,3 տոկոսով:

Նշված ժամանակահատվածում Ստեփանակերտում գներն աճել են 10,3 տոկոսով:

Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների գները կտրուկ բարձրացել են հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը սահմանափակեց, այնուհետև ամբողջությամբ արգելափակեց երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Գնաճը զսպելու համար Արցախի կառավարությունը գների առավելագույն շեմ է սահմանել առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքների համար։ Չնայած Կառավարության ձեռնարկած քայլերին՝ Արցախի բնակիչները հաճախակի բարձրաձայնում են այն մասին, որ սահմանված առավելագույն շեմից բարձր գներով ապրանքներ են վաճառվում։ Արցախի կառավարությունը պարբերաբար անդրադառնում է թեմային՝ շուկայում ստուգումներ անցկացնելու եղանակով, ինչպես նաև քաղաքացիներին հորդորում է նման դեպքեր նկատելու դեպքում անմիջապես տեղյակ պահել պատկան մարմիններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում