Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ԼՂ-ում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստին

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ԼՂ-ում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստին, որի օրակարգում կլինի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին»,- հայտնել է Բադալյանը։

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն օգոստոսի 16-ին արտակարգ նիստ է հրավիրել՝ արձագանքելով Հայաստանի ահազանգին այն մասին, որ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է հարևան Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով 120 հազար մարդ սովի է մատնվել ու բախվել լայնամասշտաբ հումանիտար աղետի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում