Արարատ Միրզոյանը ցավակցել է Դմիտրո Կուլեբային` ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

Հայաստանի Հանրապետության դեսպանությանը միացել է ցավակցական խոսքերին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Սևանա լճում հայտնաբերել են Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի դին։

Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաև Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ «Օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։ Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը»,- ասված էր փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية English Français Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները