Արցախ

Արցախում բնակչության բնական աճն ավելացել է 18․8 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Արցախում բնակչության բնական աճն ավելացել է 18․8 տոկոսով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում բնական աճը ընթացիկ տարվա յոթ ամսվա տվյալներով 18,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ չնայած 2023 թվականի 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 7,9 տոկոսով, իսկ մահվան դեպքերը՝ 23, 6 տոկոսով, այնուամենայնիվ, բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 25 տոկոսով նվազել է ամուսնությունների թիվը, իսկ 9,1 տոկոսով՝ ամուսնալուծությունների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում