Podcast-Հարց բժշկին. PET/CT (ՊԷՏ-ԿՏ) սկանավորումը թույլ է տալիս քաղցկեղի մասին ավելի հստակ տեղեկություն ստանալ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան համակցված համակարգչային տոմոգրաֆիայի հետ (PET/CT) նորագույն հետազոտության մեթոդ է, որն այսօր ուռուցքաբանության մեջ կարևոր դեր ու նշանակություն ունի, որն իր մեջ համադրում է երկու մեթոդներ՝ գնահատելով տարբեր օրգանների և հյուսվածքների անատոմիական կառուցվածքները և նյութափոխանակային ակտիվությունը։
Ի՞նչ է PET/CT (ՊԷՏ-ԿՏ) սկանավորումը: Որո՞նք են հիմնական առանձնահատկությունները, կարևորությունը: Ինչո՞վ է տարբերվում PET/CT սկանավորումը սովորական ԿՏ սկանավորումից: Ի՞նչ է 18F-ՖԴԳ: PET/CT-ի ուռուցքաբանության մեջ կիրառման հիմնական նպատակները, ցուցումները. այս և մի շարք այլ կարևոր հարցերի մասին«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում մանրամասնում էՌադիոիզոտոպների արտադրության կենտրոնի տնօրենի ժ/պ ռադիոլոգ Արմինե Բադեյանը:
Քաղցկեղի որոշ տեսակների համար ՊԷՏ-ԿՏ սկանավորումը միջոց է քաղցկեղի հայտնաբերման և դրա փուլը հասկանալու համար: Ըստ մասնագետի՝ կոմպյուտերային տոմոգրաֆիան (ԿՏ) ցույց է տալիս ներքին օրգանների և հյուսվածքների շերտային պատկերներ: Իսկ ՊԷՏ սկանավորումը կարող է գտնել օրգանիզմում ոչ նորմալ ակտիվություն ցուցաբերող հատվածներ և այն կարող է լինել ավելի զգայուն, քան պատկերավորման այլ հետազոտությունները: Ինչպես նաև այն կարող է ավելի շուտ հայտնաբերել մարմնում տեղի ունեցող փոփոխությունները: Բժիշկներն օգտագործում են ՊԷՏ-ԿՏ սկանավորումը քաղցկեղի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար:
«Նախքան ՊԷՏ-ԿՏ սկանավորումը, բուժառուն ստանում է մի փոքր քանակությամբ ռադիոակտիվ շաքարի ներարկում, որը կոչվում է ֆլուորոդեզօքսիգլյուկոզա-18: Այս նյութը երբեմն անվանում են FGD-18, ռադիոակտիվ գլյուկոզա կամ կոնտրաստ: Բուժառուի մարմնի բջիջները կլանում են շաքարը: Այն հատվածները, որոնք ավելի շատ են էներգիա օգտագործում, ավելի շատ են կլանում գլյուկոզան: Քաղցկեղի բջիջները հակված են ավելի շատ էներգիա օգտագործել, քան առողջ բջիջները: ՊԷՏ սկանավորումը ցույց է տալիս, թե որտեղ է կուտակվում ռադիոակտիվ կոնտրաստը բուժառուի մարմնում»,- նշեց մասնագետը:
Այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
ԳայանեԳաբոյան
Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները