Արցախ

Ստեփանակերտի բնակիչներին հորդորում են հնարավորինս խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի բնակիչներին հորդորում են հնարավորինս խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետությունում գործող «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը հորդորում է Ստեփանակերտի բնակիչներին հնարավորինս խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, շոգ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարների նվազեցման և էլեկտրամատակարարման հովհարային անջատումներով ու վառելիքի բացակայությամբ պայմանավորված՝ արտեզյան ջրհորների դադարներով գործարկման պատճառով Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման համակարգը լուրջ խնդիրների է բախվում:

Խնդրում ու հորդորում ենք բոլորիդ հնարավորինս խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը:

Պատճառած անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Նաև հուսով ենք՝ ըմբռնումով կընդունեք մեր խնդրանք-հորդորը»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում