Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներին անհրաժեշտ է կրթաթոշակ նշանակել․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոնթե Մելքոնյանիանվան ռազմամարզականվարժարանի սաներին կրթաթոշակ նշանակելու անհրաժեշտություն է տեսնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին խոսել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։

«Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաներին պետք է կրթաթոշակ նշանակել, որպեսզի այնտեղ սովորելու գրավչությունը մեծանա։ Այդ հարցը պետք է լուծել»,- ասաց Փաշինյանը։

Հայերեն English