Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
1 րոպեի ընթերցում
![Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/08/1117172.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության օգոստոսի 10-ի պաշտոնական տեղեկագրում:
«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրությունում:
Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն են իրականացրել։