Արցախ

ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Ասկերանի շրջանում

1 րոպեի ընթերցում

ՌԴ խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Արցախի Ասկերանի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության օգոստոսի 8-ի տեղեկագրում։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրությունում:

Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն են իրականացրել։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում