Քաղաքականություն

Հայկ Մարությանը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։

«Ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու ենք Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին»,- հրապարակած տեսաուղերձում հայտարարել է Մարությանը։

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ից։

Մարությանն ընտրություններում կգլխավորի «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը։ Կուսակցության մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ ցուցակի երկրորդ համարը կլինի կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։

Այս պահին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորելու է կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուն Մանե Թանդիլյանն է, «Մայր Հայաստան» շարժումը, որի քաղաքապետի թեկնածուն ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է, «Ուժը հայրենյաց» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Նատալյա Արզաքանցյանն է, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի թեկնածուն Դավիթ Խաժակյանն է։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում