Պաշտոնական

Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նշանակվել էր վարչապետի խորհրդական, վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Հրաչյա Սարգսյանին պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու մասին վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Հրաչյա Սարգսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում